Ամանորը և Սուրբ ծնունդը տոներ են նաև հրաշքի մասին։ Այս տոների ընթացքում ամեն ինչ ավելի կախարդական է զարդարանքներով, լույսերով, համեղ ուտելիքներով և, իհարկե, անբաժանելի մաս կազմող նվերներով: Ամանորն ու Սուրբ ծնունդը միասին զվարճանալու, ընտանիքի և ընկերների հետ միջոցառումներ կազմակերպելու և Սուրբ Ծննդյան շունչը առավելագույնս զգալու ժամանակն է:
Աշխարհում տարածված Ամանորյա միջոցառումներից մեկը Secret Santa-ն է, որը միասին զվարճանալու և նվերներ փոխանակելու կատարյալ հնարավորություն է: Այս տոնական արարողության բոլոր մասնակիցներին անվանում են հենց Secret Santa (գաղտնի Սանտա), քանի որ մնացած մասնակիցները չգիտեն, թե ով է իրենց նվերի հեղինակը:
Սակայն այս միջոցառումը որքան էլ հետաքրքիր է, ունի բարդություններ, և այդ բարդությունները կապված են նվերի ընտրության հետ:
Նախ բարդությունը սկսում է նրանից, որ պետք է ընտրել նվեր, որը դուր կգա ցանկացած մարդու, այսինքն կլինի ունիվերսալ, սակայն միևնույն ժամանակ պետք է լինի հետաքրքիր, առաջացնի դրական էմոցիաներ և լինի բյուջետային, չէ՞ որ ամանորին դուք դեռ շատ մարդկանց պետք է գնեք նվերներ:
Մենք առանձնացրել ենք նվերների 7 ունիվերսալ, հետաքրքիր և բյուջետային գաղափարներ, որը դուր կգա յուրաքանչյուրին:
Դե ինչ, շարժվենք առաջ՝
1. Ամենազվարճալի ու հետաքրքիր ՃԸՊ-ՃԸԼԸՊ սեղանի ժամանցային խաղ՝ Let's Play-ից, որը պարզ կանոններով զվարճալի խաղ է ուշադրության, արագության և ակնթարթային կողմնորոշման մասին: Խաղը նախատեսված է թե՛ ընտանեկան միջավայրում երեխաների հետ խաղալու, թե՛ հավաքույթների, ճամփորդությունների և պարզապես ուրախ ժամանակ անցկացնելու համար: Ճըպ-ճըլըպ՝ խաղ մտքի ու ձեռքերի սինխրոն աշխատանքի մասին: Խաղալիս ականատես եք լինելու ուղեղի ու ձեռքերի շատ զվարճալի հակամարտությանը:
Այս խաղի արժեքը ընդամենը 3800 ՀՀ ԴՐԱՄ է, այն կարող եք պատվիրել առցանց՝ այցելելով այս հղումով՝ https://letsplay.am/
2. Քաղցրավենիքներով լի նվեր-տուփ․ Համաձայնեք, որ դժվար գտնվեն մարդիկ, ովքեր հրաժարվեն համեղ քաղցրավենիքից, և, իհարկե, նրանց դրական էմոցիաներ կպարգևի համեղ քաղցրավենիքով լի նվեր-տուփը, որի փաթեթավորումը նույնպես կարող է ստեղծել հեքիաթային տրամադրություն:
3. Անուշաբույր մոմ. Մասնավորապես իգական սեռի ներկայացուցիչներին շատ դուր կգա Ձեր այս նվերը, չէ՞ որ դրանք էսթետիկ են և ստեղծում են դրական տրամադրություն:
4. Նոթատետր. Թե՛ աշխատանքում, թե՛ կյանքում մենք կատարում ենք շատ նշումներ, կատարում ենք օրվա պլանավորում: Գեղեցիկ կազմով և հետաքրքիր կառուցվածքով նոթատետրը, իհարկե, կարող է այս գործընթացն առավել հաճելի դարձնել և դառնալ մեր գրասեղանի անբաժանելի աքսեսուարը:
5. Խնամքի հավաքածու. Մենք խորհուրդ ենք տալիս այս նվերն ընտրել զգույշ. այն ընտրելիս վստահ եղե՛ք, որ նվերը ստացողին ճանաչում եք շատ լավ, ընտրե՛ք նվեր, որը չի վիրավորի դիմացինին:
6. Աքսեսուար. Այստեղ ընտրությունը շատ ավելի մեծ է՝ ժամացույց, գոտի, զարդ... Վստահ կարող ենք ասել, որ տարբեր խանութներում առկա է այնքան մեծ տեսականի, որ դուք կկարողանաք ընտրել ցանկացած ճաշակի և բյուջեի տարբերակներ: Հաշվի առե՛ք նաև տարվա գույները: